Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել․ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը գտել են կնոջ դի՝ կախված վիճակում։ Ոստիկանները պարզել են, որ նա 33-ամա Աննա․Մ․-ն է, այն երեխայի մայրը, որը մոտ մեկ ամիս առաջ Մուշ թաղամասից 3-րդ հարկից պատահաբար վայր էր ընկել ու մահացել։ 7 տարեկան տղան տան միակ զավակն էր։