Հռոմի Ֆրանցիսկոս Երկրորդ պապը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ Սուրբ Պետրոսի հրապարակում հնչեցրած իր քարոզի ժամանակ կոչ է արել աղոթել Ուկրաինայում և պատերազմից տուժած այլ տարածաշրջաններում խաղաղության համար։
«Այսօր մենք Սուրբ Կույս Մարիամին աղոթք ենք հղում՝ Ուկրաինայում և պատերազմից տուժած բոլոր տարածաշրջաններում խաղաղության խնդրանքով։ Զենքի աղմուկը խլացնում է երկխոսության գնալու ձայները, ուժի օրենքը գերակայող է դարձել օրենքի ուժի նկատմամբ։ Պիտի շարունակենք հուսալ ու աղոթել»,- ասել է Հռոմի Պապը։