00:00:00

«Բազմաթիվ նախագծերում կամավոր էր ու հրաշալի թիմակից»․ Եվրասիա միջազգային համալսարանը՝ Եվայի մասին

20:17, 15 օգոստոս 2023 Հասարակություն

Խոր կսկիծով հայտնում ենք, որ օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև մեր լուսավոր գործընկերն ու ուսանողուհին՝ արցախցի Հելեն Դադայանը, գրում է Եվրասիա միջազգային համալսարանը։ 

Նա սովորում էր «Կառավարում» մասնագիտության ավարտական կուրսում, ամբիոնի վարիչի օգնականն էր, փայլուն ուսանող և «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակիր, բազմաթիվ նախագծերում կամավոր էր ու հրաշալի թիմակից:

Եվրասիա միջազգային համալսարանի ամբողջ ղեկավար կազմը, դասախոսական և ուսանողական անձնակազմը այս ծանր պահին կիսում են նրա անդառնալի կորստի ցավն ու վիշտը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր