00:00:00

Կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը

17:47, 15 օգոստոս 2023 Հասարակություն

Շիրակի մարզի Կրաշեն գյուղում գործող կաթնամթերքի արտադրությունը, որ պատկանում է «ԱՆԴ-Վ» ՍՊԸ-ին, իր արտադրական գործընթացներն իրականացնում է իրավական ակտերով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
 
Դրանք հայտնաբերվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական աշխատանքների արդյունքում:
 
Մասնավորապես՝
 
չի ապահովվել անհրաժեշտ տարածություն տեխնոլոգիական գործառնությունների իրականացման, ինչպես նաև համապատասխան պայմաններ կաթնամթերքի փաթեթավորման համար,
 
սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
 
բացակայել է հանդերձարանը անձնակազմի համար,
 
սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը ենթարկվել չի եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների:
 
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր