Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր հաղորդագրություն է տարածել, հաստատելով, որ կրակոցներ են հնչել Ադրբեջանի կողմից։
«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին։ ԵՄ որևէ անդամ չի տուժել», - ասված է հայտարարության մեջ։
Նախորդ հայտարարությունը, որով ԵՄ առաքելությունը հերքում էր ադրբեջանական կողմից կրակ բացելու մասին ՀՀ ՊՆ հայտարարությունը, հեռացված է։