Եվրամիության որևէ դիտորդ կրակոցի թիրախ չի եղել, հայտնել են ԵՄ դիտորդական առաքելությունից։
«Մենք պարեկություն ենք իրականացնում սահմանամերձ շրջաններում և Բրյուսելին զեկուցում ենք ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», - ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան: