00:00:00

Մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը

10:33, 15 օգոստոս 2023 Աշխարհ

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ամեն օր գործող 4 բազայի միջոցով հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող ռազմական և անվտանգային իրավիճակին։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում։

«Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկությունը», - ասված է գրառման մեջ։

Այս կերպ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 14-ի հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանը ռազմական տեխնիկա և զորք է կուտակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր