Դաղստանի Մախաչկալա քաղաքի գազալցակայաններից մեկում օգոստոստի 14-ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել, կան տասնյակ զոհեր ու տուժածներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Մախաչկալայի ծայրամասում գտնվող ավտոսպասարկման կետում հրդեհ է բռնկվել, ինչից հետո պայթյուն է որոտացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդած տվյալների՝ հրդեհն ընդգրկել է ավելի քան 500 քմ տարածք։
Ինչպես հաղորդել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովն օպերատիվ շտաբի նիստի ժամանակ, վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ, տուժել՝ ավելի քան 100-ը։ Հայտնի է, որ զոհերից երեքը երեխաներ են։
«Բժշկական օգնության համար դիմել է 102 մարդ։ Ժամը 06:00-ի (Մոսկվայի ժամանակով) դրությամբ՝ բուժհաստատություններում կա 65 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են»,- նշել է Մելիքովը։