00:00:00

Վթարի զոհ դարձած Մուշեղ Էլոյանը եվրատեսիլյան ընտանիքի անդամ էր

21:18, 14 օգոստոս 2023 Հասարակություն

OGAE  Armenia-ն տեղեկացնում է․ 

«Եվրատեսիլյան ընտանիքի սիրելի անդամներ,

Ահռելի մեծ ցավով և ափսոսանքով ցանկանում ենք տեղեկացնել, որ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է OGAE Հայաստան ակտիվ անդամ, մեր բոլորի կողմից շատ սիրված Մուշեղ Էլոյանը։

OGAE Հայաստանը իր ցավակցություններն է հայտնում Մուշեղի ընտանիքին, հարազատներին  և ընկերներին։

Միշտ կմնաս մեր սրտերում...»։ 

 Նշենք, որ 21-ամյա Մուշեղ Էլոյանը զբոսավարը էր։ Նա կես տարի առաջ էր աշխատանքի անցել «Համշեն տուրում»։ Ամուսնացած չէր։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր