Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հղել Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին և հարազատներին.
«Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու լուրի մասին: Ցավակցում ենք զովածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է դեսպանության թվիթերյան միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։