ԻԼԻՊ-ը ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին տեղեկացրել է Al Mayadeen-ը։
Ինչպես տեղեկացրել է ИРНА-ն, Շահ Չերաղում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է մեկ մարդ, ութ հոգի վիրավորվել է։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրի ՆԳՆ ղեկավար Ահմադ Վահիդիի, ինչպես նաեւ Ֆարսի նահանգապետ Մոհամադ-Հադի Իմանիեի հետ հեռախոսազրույցում հանձնարարել է անհապաղ պարզել Շիրազ քաղաքի (երկրի հարավ) Շահ Չերաղ դամբարանի ահաբեկչության բոլոր հանցակիցներին։
Ինչպես տեղեկացրել է ԻՐՆԱ-ն, Իրանի Ֆարս նահանգի գլխավոր դատախազ Կազեմ Մուսավին օգոստոսի 14-ին տեղեկացրել է, որ ահաբեկչության չորս կասկածյալ կալանավորվել է։
«Գլխավոր ահաբեկիչը, որը կրակ է բացել դամբարանում, անմիջապես ձերբակալվել է, նրան տարել են հարցաքննության», նշել է նա։
Մուսավիի խոսքով՝ ահաբեկչությունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Սա արդեն երկրորդ ահաբեկչական գործողությունն է Շահ Չերաղ մզկիթի մոտ։ 2022թ. հոկտեմբերի 26-ին ահաբեկիչը կրակ էր բացել Շիրազ քաղաքի Շահ Չերաղ դամբարանի տարածքում, ինչի հետեւանքով զոհվել էր 13, տուժել 26 մարդ։