ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ցավակցական խոսքը Գյումրի-Լանջիկ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ․
«Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ անցած գիշեր Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին տեղեկանալով:
Շիրակի մարզպետի աշխատակազմի և անձամբ իմ անունից ցավակցություններ եմ հայտնում պատահարից զոհվածների ընտանիքներին, մերձավորներին ու բարեկամներին՝ մաղթելով տոկունություն։ Անչափ ցավալի է, երբ իմանում ենք անդառնալի կորուստների մասին, ողբերգական այս վթարը 11 անմեղ մարդու կյանք խլեց։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին, «Գյումրի բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հինգ վիրավորների բուժման ընթացքը կլինի մեր ուշադրության կենտրոնում»։