00:00:00

Սերժ Թանկյան․ Իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում

15:04, 13 օգոստոս 2023 Հասարակություն

Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան  է։ Այս մասին X (Twitter) իր միկրոբլոգում գրել է հայազգի աշխարհահռչակ ամերիկացի ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր, իսկ մինչև 1992 թվականի հունվարը ճանաչված պետություն չէր։ Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակեց 1991թ. Այսպիսով, իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում»,- ասել է Թանկյանը։

«Սա չափազանց կարևոր է Արցախի անկախության իրավունքի հարցը լուծելիս։ Այն երբեք չի եղել Ադրբեջանի անջատողական շրջան։ Այն ինքնավար մարզ էր ռուսական հեգեմոնիայի տակ, քանի դեռ Ստալինը չէր որոշել  այն փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ին»,- ավելացրել է ռոք երաժիշտը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր