Նիգերիայի Զարիա քաղաքում մզկիթն աղոթքի ժամանակ փլուզվել է, ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը, երբ շենքում հարյուրավոր հավատացյալներ են եղել։
Ներկա պահին հետաքննություն է տարվում՝ պարզելու փլուզման պատճառները։ Տարածքի էմիրը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ հինգշաբթի օրը պատերից մեկում ճեղք է հայտնաբերվել։
Ենթադրվում է, որ մզկիթներն ավելի քան հարյուր տարեկան է։
Շենքի ճեղքը վերանորոգելու համար ինժեներների թիմ էր կազմակերպվել, Punch թերթին ասել է էմիր Մալլամ Ահմեդ Նուհու Բամալին։