00:00:00

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել քաղաքական բռնություններն Էկվադորում

21:39, 12 օգոստոս 2023 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիենցիոյի սպանությունը և կոչ է արել վերջ տալ երկրում քաղաքական բռնություններին, հայտնում է Reuters-ը։

«Անհիմն բռնության հետևանքով առաջացած տառապանքին ընդառաջ, որը նա անվերապահորեն դատապարտում է, Նորին Սրբությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին և քաղաքական ուժերին համախմբվել ընդհանուր ջանքերի մեջ՝ հանուն խաղաղության»,- կարդում է Վատիկանի ցավակցական հեռագիրը Կիտոյի արքեպիսկոպոս Ալֆրեդո Խոսե Էսպինոսա Մատեուսին։

Հիշեցնենք, որ Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն՝ նախկին օրենսդիր և կոռուպցիայի դեմ պայքարող լրագրող, գնդակահարվել է չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 20-ին կայանալիք ընտրություններից երկու շաբաթ առաջ, նախընտրական միջոցառումից դուրս գալու ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր