Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա, նման բարբարոսական գործողություններն արդարացում չեն կարող ունենալ։ Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ղրիմի կամրջի և թերակղզու վրա հարձակվելու՝ ուկրաինական փորձերը։
«Մենք խստորեն դատապարտում ենք այդ ահաբեկչությունները։ Նման բարբարոսական գործողություննեիրն արդարացում չի կարող լինել, և դրանք անպատասխան չեն մնալու»,- հայտարարել է Զախարովան։
Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 12-ի ցերեկը խոցվել է մեկ այլ ուկրաինական Ս-200 հրթիռ, փորձել է գրոհել Ղրիմի կամուրջը։