Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի, որոնողական խմբերը ակոսում են Լահայնայի ծխե ավերակները, իսկ Հավայների իշխանությունները փորձում են որոշել, թե ինչպես է հրդեհն արագ տարածվել ամառանոցային քաղաքում, տեղեկացրել է Reuters-ը։
Հրդեհներն ամենամահասփյուռն են նահանգի պատմության մեջ, դրանք գերազանցել են 1960թ. (ԱՄՆ-ին Հավայների միանալուց մեկ տարի հետո) Մեծ կղզու զոհերը (61)։
Իշխանությունները նախազգուշացնում են, որ որոնողական խմբերը շների հետ կարող են ավելի մեծ թվով զոհվածներ գտնել։
Հրդեհը Լահայնայում դեռ պահպանվում է, բայց դրա տեղայնացումը կազմում է 85 տոկոս, տեղեկացրել են շրջանի իշխանությունները։ Երկու այլ անտառային հրդեհներ կղզում մարվել են 80 եւ 50 տոկոսով։
Աղետից երեք օր հետո հստակ չէ, թե արդյոք որոշ բնակիչներ ստացել են նախազգուշացում այն մասին, որ կրակը մոտենում է իրենց տներին։
Կղզում տեղադրվել են շչակներ, որոնք նախատեսված են տարերային աղետներից եւ այլ սպառնալիքներից զգուշացնելու համար, բայց հրդեհի ժամանակ դրանք, ըստ էության, չեն աշխատել։