Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ինժեներային զորքերի մասնագետները կմասնակցեն պլանային մարզման Ալագյազի բարձրլեռնային զորադաշտում, որի շրջանակում կկատարեն զորքերի ապահովման մի շարք առաջադրանքներ։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Զինծառայողները կմարզվեն դժվարհասանելի վայրերում սյունաշարեր ստեղծելու գործում, կկիրառեն հատուկ տեխնիկա ականադաշտերով անցնելու համար։
Ականներ որոնելու ժամանակ կգործադրվեն ականորս շների կինոլոգիական հաշվարկներ, կկիրառվեն «Կորշուն» ականորսիչներ։
Մարզման ժամանակ ՀՌՕ մասնագետները կամրապնդեն գիտելիքները եւ գործնական հմտություններն ականների պայթեցման եւ տեղանքի ականազերծման գործում, այդ թվում գիշերային պայմաններում։