00:00:00

Ջո Բայդենի որդին կարող է քրեական գործի մասնակից դառնալ

13:23, 12 օգոստոս 2023 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին կարող է դառնալ քրեական գործի մասնակից, հայտարարել է հատուկ փաստաբան Դեւիդ Վայսը ուրբաթ այդ պաշտոնն ստանձնելուց հետո, ինչը վկայում է այն մասին, որ դատական դրաման կարող է հսկայական դեր խաղալ 2024թ. նախագահական ընտրություններում, գրել է Reuters-ը։

«Պոտենցիալ դատավարությունը կարող է հանգեցնել ԱՄՆ պատմության մեջ աննախադեպ տեսարանի. գործող նախագահի որդուն քրեական մեղադրանքներ են ներկայացվել, այն դեպքում, երբ նրա հայրը պայքարում է վերընտրման համար, հավանաբար, հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ, որին առնվազն երեք սեփական քրեական դատավարություն է սպասվում»,- նշել է գործակալությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նախագահի որդին գործարքի է դիմել քննության հետ՝ ընդունելով մեղքը հարկային խարդախությունների հետ կապված։ Ավելի ուշ CNN հեռուստաալիքը նշել էր, որ մինչդատական համաձայնությունը վերանայվել է եւ գործարքը վերականգնվել է սահմանափակ ձեւով։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ մեղադրանքի եւ պաշտպանության կողմերը պայմանավորվել են, որ համաձայնությունը տարածվի 2014-2019թթ. շրջանի վրա եւ անդրադառնա միայն այն դրվագներին, որոնք վերաբերում են հարկային իրավախախտումներին, թմրանյութերի օգտագործմանը եւ զենք պահելուն։

ԱՄՆ նախագահի որդին իրեն մեղավոր չի ճանաչել 2017-2018թթ. հարկային իրավախախտումներում։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ թարմացված համաձայնության գործողությունը տարածվում է նաեւ այդ շրջանին նախորդող երեք տարիների վրա, բացի այդ, երկու կողմերը համաձայնել են, որ քննության հետ ներկա գործարքը չի պաշտպանի Բայդեն-կրտսերին իր դեմ ապագայում առաջադրվելիք մեղադրանքների հնարավորությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր