Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման շուրջ, Թեհրանը նաեւ 6 մլրդ դոլարի սառեցված ակտիվների հասանելիություն կստանա հումանիտար նպատակներով օգտագործելու համար, հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
«Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել հինգ կալանավորված ամերիկացիների ազատությունն ապահովելու համար՝ մի քանի կալանավորված իրանցիների դիմաց և իրանական նավթից ստացված եկամուտներից մոտ 6 միլիարդ դոլարի ապասառեցում», - ասվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ ապասառեցված միջոցները համաձայնագրի պայմաններով կօգտագործվեն հումանիտար նպատակներով:
Բացի այդ, որպես համաձայնագրի իրականացման առաջին քայլ, Թեհրանն արդեն ազատ է արձակել ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող հինգ անձանց, որոնք ներկայումս գտնվում են տնային կալանքի տակ և նախկինում մեղադրվում էին լրտեսության մեջ: