Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարգևատրել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին «Պետությանը մատուցած նշանակալի ծառայությունների համար» մեդալով, փոխանցում է TRT Haber-ը։
«Ես ստանում եմ այս մեդալը այն ընկերների անունից, որոնք զոհվել են Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում Ձեր [Էրդողանի] հրամանները կատարելիս», – ընդգծել է Ֆիդանը պարգևատրման արարողության ժամանակ: