00:00:00

ՔԿ նախագահի հրամանով՝ քննիչը ենթարկվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի

17:46, 10 օգոստոս 2023 Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է վարույթ հարուցել և ուսումնասիրությամբ քննարկել ՀՀ տարածքային ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի  կողմից առերևույթ կարգապահական խախտում կատարելու հանգամանքները պարզելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությամբ հաստատվել է, որ քննիչը, մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, անհրաժեշտ ապացուցողական և վարութային այլ գործողությունները կատարել է անհարկի, տևական ձգձգումներով, որոշ դեպքերում էլ միջոցներ չի ձեռնարկել այդպիսիք  կատարելու, անձի արարքին իրավական գնահատական տալու, վարույթը ողջամիտ ժամկետներում ավարտելու ուղղությամբ։ Այդ կերպ վերջինս խախտել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան պահանջները:

Հիմք ընդունելով Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ինքնավար պաշտոն զբաղեցնող նշված անձի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր