Լուսանկարում Ստեփանակերտի հ.3 մանկապարտեզի տնօրեն Լարիսա Վլադիմիրի Առստամյանն է: Երեխաների՝ թխվածք ուտելու երազանքն այսօր անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը։
«Սա էլ երեխաների մանկությունը պաշտպանելու իր տարբերակն է։ Նաև մարդկային այսորակների միջոցով ենք հաղթահարելու անվերջություն թվացող այս մղձավանջը։
Եկե'ք իրար օգնենք, կիսվենք ունեցածով, հավատանք մեկմեկու և յուրաքանչյուրս մեր ձևով փրկենք իրար։
Պաշարված Արցախ։ Օր 242։ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը ուշի-ուշով հետևող սադիստներ»,- գրել է Ղարախանյանը։