00:00:00

Հանրապետությունում սպասվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման նորմայից բարձր ինտենսիվություն

10:22, 10 օգոստոս 2023 Հասարակություն

Օգոստոսի 10-14-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 10-14-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 
 

Օգոստոսի 10-14-ը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը՝ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով, հանրապետությունում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներ

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի  10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-3 մ/վ, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Oգոստոսի  10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-10-ը, 12-13-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի օգոստոսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    38.80C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        13.50C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    25.10C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր