00:00:00

Եկել է Սրբազան միության ժամանակը․ Մուրադ Փափազյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

23:09, 09 օգոստոս 2023 Լեռնային Ղարաբաղ

Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է այս պահին, երբ մենք գտնվում ենք 1915 թվականի ցեղասպանությունից ի վեր, վատթարագույն վիճակում, հետևաբար՝ եկել է Սրբազան Միության ժամանակը,- ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի շնորհավորել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը․

Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրությունը Հայաստան-Սփյուռք-Արցախ միություն ստեղծելու պատեհ առիթ է։ Հպարտ եմ, որ Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց իմ ընկեր Դավիթ Իշխանյանը։ Նա համագործակցում է ինձ հետ՝ ՀՖՀ Դաշնակցության միջազգային գրասենյակում։ Այս ընտրությունը վկայում է Արցախի խնդրի վերաբերյալ մեր ունեցած անսասան կամքի մասին, որը պետք է լինի Հայաստանի և համայն հայության գործը։

Դավիթ Իշխանյանի ընտրությունը հստակ ազդանշան է՝ դիմադրության հայեցակարգի շուրջ հանրահավաքն ակտիվացնելու համար։ Ասա Ո՛Չ Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացին։

Միջազգային հանրությանը պետք է ստիպել՝ հաստատուն մնալու իր պարտավորությունների կատարման նկատմամբ՝ դեկտեմբերի 12-ից, արդեն, 8 ամիս ձգվող Արցախի շրջափակման խնդրի շուրջ։ Վճռականորեն վերակենդանացրեք Արցախի Հանրապետությունը ճանաչելու գործընթացի անհրաժեշտությունը,- նշել է Փափազյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր