00:00:00

«Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը խաբում է ԱՀ բնակիչներին, շանտաժի ենթարկելով գումար պահանջում

12:16, 09 օգոստոս 2023 Իրավական

Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին, որն իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում:

Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև ԱՀ բնակիչների լուսանկարները:

 

Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ու նշում, որ սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն:

 

«Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար, վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:

 

Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում, անմիջապես դիմեք ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր