Արցախի ԱԻ պետական ծառայությունը զգուշացնում է, որ օգոստոսի 9-ին, հանրապետության տարածքում կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում։
Գիշերը կանխատեսվում է +21…+23, իսկ ցերեկը` +36…+41° տաքություն։
Ուշադրությու’ն
Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը մարդու մարմնի վրա համարվում է վտանգավոր, և առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ` առաջացնելով արևային այրվածք, արևահարություն։ Անհրաժեշտ է հիշել, որ օրվա ամենաշոգ ժամերին (11:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները: