00:00:00

Քիմ Քարդաշյանը լուրջ վնասվածք է ստացել․ ի՞նչ է պատահել (լուսանկար)

17:36, 08 օգոստոս 2023 Հասարակություն

Քիմ Քարդաշյանը փորձում է պահպանել իր գերազանց ֆիզիկական կազմվածքը, ինչի համար 42-ամյա աստղը պարբերաբար մարզվում է։ Սակայն այժմ նա ստիպված կլինի մի քանի շաբաթով հրաժարվել ֆիզիկական ակտիվությունից։ Քիմը մարզումներից մեկի ժամանակ վնասել է ուսը և կտրել ջիլը։ Այդ մասին նա պատմել է սոցցանցերի իր հետևորդներին։

Հեռուստաաստղն շտապում է վերադառնալ իր սովորական կենսակերպին։ Դրա համար նա դիմել է մարզիչ Մելիսա Ալկանտարային, որն օգնում է նմանատիպ խնդիր ունեցող հիվանդներին։ Քարդաշյանը խոստովանել է, որ վերականգնողական կուրս է անցնում․

«Մի քանի շաբաթ է, ինչ մարզումների չեմ գնացել և վերադառնում եմ։ Այսօր մենք սկսում ենք վերականգնումը և մեր մարզումները, քանի որ ես պետք է վերադառնամ մարզասրահ», - կիսվել է Քիմը:

Նա լուսանկարով է կիսվել, սակայն չի նշել, թե որ ինչպես է վիրավորվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր