00:00:00

Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև արվեստագետներ

12:22, 08 օգոստոս 2023 Հասարակություն

Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված մտավորականների միջնորդագրին իրենց ստորագրությամբ միացել են նաև անվանի այլ արվեստագետներ։

Նրանց թվում են դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը, դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանը, դիրիժոր, ԵՊԿ պրոֆեսոր Հարություն Արզումանյանը, դաշնակահար, դիրիժոր, Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը, ջութակահար, մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանը, դաշնակահար, Երիտասարդ արտիստների օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, Փարիզի Դարյուս Միյոյի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արթուր Ահարոնյանը, անվանի ջութակահար, դիրիժոր Հայկ Դավթյանը, օպերային մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը։

րվեստի գործիչները, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, նշում են, որ հաշվի առնելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ միջնորդում են Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել, որպեսզի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն ունենա անցնել իր բնականոն գործունեությանը, հայտարարել 2023թ. սեպտեմբերին մեկնարկող նոր համերգաշրջանի և նվագախմբի գալիք հյուրախաղերի մասին և իհարկե շարունակել հայկական մշակույթը հանրահռչակելու և Հայաստանի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու իր մեծ առաքելությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազին դիմել էին արվեստի ականավոր գործիչներ Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Հասմիկ Պապյանը, Ռոբերտ Մլքեյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Սերգեյ Խաչատրյանը, Արմեն Հյուսնունցը, Հայկ Մելիքյանը, Հասմիկ Գրիգորյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Արմինե Գրիգորյանը, Տիգրան Ցիթողցյանը, Ռուբեն Մուրադյանը, Կարեն Շահգալդյանը։ Համանման միջնորդությամբ հանդես էին եկել տիտղոսակիր մարզիկներ Արթուր Ալեքսանյանը, Արմեն Նազարյանը, Տիգրան Պետրոսյանը, Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը, Մալխաս Ամոյանը, Ռոման Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վաղինակ Գալուստյանը, Գևորգ Ղարիբյանը, Եղիշե Մելիքյանը, Կարեն Մնացականյանը, ինչպես նաև անվանի բժիշկներ Արա Բաբլոյանը, Միքայել Ադամյանը, Հմայակ Սիսակյանը, Հայրապետ Բարսեղյանը, Սերգեյ Ֆանարջյանը, Կարեն Լալայանը, Արմեն Վարդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր