Ադրբեջանի օմբուդսմենին առընթեր խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանին։
«Նրա հետ կոնֆիդենցիալ զրույց է տեղի ունեցել, նրա մայրենի լեզվով օրենսդրական ակտեր են հանձնվել։
Դիտարկմանը պարզվել է, որ Բեգլարյանի իրավունքներն ապահովված են, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժահոգեբանական օգնություն, ինչն ինքը հաստատել է»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մի մասում, առևանգվել և ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից։