00:00:00

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում հրդեհների առաջացման վտանգը․ ՆԳՆ

18:40, 07 օգոստոս 2023 Հասարակություն

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`

վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով

նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.

ծխել եւ օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.

կատարել չոր խոտի, խոզանի այրում.

բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արեւի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.

թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր