00:00:00

Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը. Արցախի նախագահ

23:19, 06 օգոստոս 2023 Լեռնային Ղարաբաղ

 Այս մասին Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության տարբեր, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հարթակների վերաբերյալ հարցին:  «Նախկին այդ հանդիպումները, իհարկե, միայն սոցիալական և ենթակառուցվածքային բնույթ էին կրում և կար երկխոսություն, արդյունք էլ կար,բայց սկսած դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը. ուղղակի երկխոսությունը և հատգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման, այսօր արդեն նաև ցեղասպանության եզրին կանգնած իրավիճակ: Դրա համար նախկինը չի կարելի համեմատել այսօրվա հետ։ Մենք այն ժամանակ ունեինք ազատ տեղաշարժ Հայաստանի և հնարավորություն ուղղակի շփվելու միջազգային հանրության հետ՝ ոչ թե հեռախոսով, այլ ունենալով այցելություններ,կազմակերպելով հանդիպումներ: Ուստի մենք պետք է վերականգնենք հենց այդ ձևաչափը, որից հետո կարող է լինեն իրական երկխոսություն կամ բանակցություններ»,-նշել է ԱՀ նախագահը։  Նրա խոսքով՝ կարծես միջազգային լուռ համաձայնություն կա, որպեսզի Արցախին թողնեն Ադրբեջանի հետ մեն մենակ, որը կօգտագործի ճնշման մեթոդներ: Նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այն, ինչ այժմ իրականացնում է Ադրբեջանը ճնշման մեթոդ չէ, այլ ցեղասպանության եզրին է կանգնեցրել Արցախի Հանրապետության ժողովրդին:  «Ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, պնդելով միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ»,- ասել Նախագահը՝ հայտնելով, որ առաջիկա օրերին հատուկ կոչ-ուղերձով դիմելու է միջազգային հանրությանը, դերակատարներին՝ կոնկրետ առաջարկությամբ ու պահանջներով, քանի որ, երբ որ դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, ապա պետք է ստեղծեն այդ պայմաններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր