00:00:00

Վանաձորից Երևան հասած հաշմանդամություն ունեցող երեխաներին թույլ չեն տվել մտնել Ջրաշխարհ. կխանգարեն մյուսների հանգիստը

21:31, 06 օգոստոս 2023 Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող երեխաներին արգելել են մուտք գործել Ջրաշխարհ, այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանը:

«Այս հրաշք խումբն այսօր Վանաձորից հասել էր Երևան։ Խմբի ցանկություը մեկն էր` մտնել ջրաշխարհ, սրտի թրթիռով կտրել-անցել էին երկար ճանապարհ ու հույս-հավատով, որ իրենք էլ բոլորի պես հավասար իրավունքներ ունեն, բայց, արի ու տես, փակ էր Ջրաշխարհի դռները իրենց առաջ։

Պատճառը ծիծաղելի, կխանգարեն մյուսների հանգիստը։

Ուր մնաց ներառականությունն ու հավասարությունը»,- գրել է Հասմիկ Սողոմոնյանը` դիմելով ՄԻՊ-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր