00:00:00

Մադուրոն իր դեմ անօդաչուների կիրառմամբ մահափորձի մեջ մեղադրել է Թրամփին

16:49, 05 օգոստոս 2023 Աշխարհ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հինգ տարի առաջ իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մի քանի տարի անց հայտնի է դարձել (ԱՄՆ) նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անհատական եւ ուղիղ պատասխանատվության, Սպիտակ տան եւ Դոնալդ Թրամփի կառավարության պատասխանատվության մասին, որոնք հրամայել են Կոլումբիայի նախագահին կազմակերպել մահափորձ»,- ուրբաթ՝ Վենեսուելայի ազգային գվարդիայի 86-ամյակի տոնակատարության ժամանակ ,հայտարարել է Մադուրոն։ Նրա խոսքով՝ Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանթոսը «իշխանությունում գտնվելու վերջին օրերին ֆինանսավորել է ահաբեկչական խմբի պատրաստումը եւ մահափորձից մի քանի օր առաջ հայտարարել, որ շատ շուտով Վենեսուելայում տեղի կունենան կոլապս եւ իշխանափոխություն»։

Մադուրոն նշել է, որ «պետության ղեկավարի դեմ մահափորձը՝ դրոնների օգտագործմամբ, առաջինն է պատմության մեջ»։ Նա հիշեցրել է, որ սկսված հետաքննությունը հանգեցրել է «ահաբեկչություն կատարողների անհապաղ ձերբակալությանը, որոնք խոստովանել են իրենց մեղքը» եւ դատապարտվել բանտարկության։ Ինչպես ասել է նախագահը, պարզվել է, որ մահափորձի կազմակերպիչներից մեկը Կոլումբիայում «թաքնվող» Վենեսուելայի խորհրդարանի նախկին պատգամավոր Խուլիո Բորխեսն էր»։

Մադուրոյի դեմ մահափորձը անօդաչուների օգտագործմամբ, որոնք պայթուցիկներով էին լիցքավորված, տեղի է ունեցել Կարակասում 2018թ. օգոստոսի 4-ի ելույթի ժամանակ։ Թռչող սարքերը շարքից հանվել են, ընդ որում՝ ուժային կառույցների յոթ աշխատակիցներ վիրավորվել են։ Մադուրոն եւ երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չեն տուժել։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր