Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն հանդես է եկել հայտարարությամբ և կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։
Անվանի հայը գրել է․«Ավելի քան 30000 երեխա ու նրանք ընտանիքները Լեռնային Ղարաբաղում ութ ամիս է ապրում են շրջափակման և ավերածությունների մեջ։
Շրջափակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին, առանց կյանքեր փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների: Սովից մահացող մարդկանց սրտաճմլիկ իրականությունը աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ:
Պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի երեխաները սկսեն բուժվել և առողջանալ: Լաչինի միջանցքով պետք է ապահովվի մարդասիրական սկզբունքային և անարգել մուտքը։