00:00:00

Բաթումիում ձերբակալված Մարինա Չոբանյանն ազատ է արձակվել

00:03, 04 օգոստոս 2023 Իրավական

Բաթումիում ASTORIA GRANDE զբոսանավի ժամանման դեմ հուլիսի 31-ի բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանը օգոստոսի 1-ին ազատ է արձակվել, գրում է Aliq.ge-ն։ 

Չոբանյանի դատավարությունը հետաձգվել է և կկայանա օգոստոսի 7-ին։ Նրա իրավունքները` 6 այլ կալանավորների հետ միասին, պաշտպանում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի ներկայացուցիչը։

Դատարանն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166 (մանր խուլիգանություն) և 173 (ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվել) հոդվածների խախտման համար։

Չոբանյանն իրեն մեղավոր չի համարում և ասել է, որ իրեն ձերբակալել են բողոքի ցույցի ժամանակ այն պահին, երբ ինքը հեռախոսով խոսում էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր