Այս պահին լարված իրավիճակ է Դեմիրճյան փողոցում։ Արդեն երկրորդ օրն է թաղամասը հոսանքազրկված է։ ՀԷՑ-ից բնակիչներին յուրաքանչյուր ժամը մեկ ստում են, ասելով, թե կարճ ժամանակ հետո հոսանքը կվերականգնվի։ Ուղարկված «բրիգադն» անգամ տեխնիկա չունի, բջջային հեռախոսի լուսավորությամբ են աշխատում։
«Խայտառակ իրավիճակ է, երկու օր է լույս չկա, հենց մի րոպե ուշացնում ենք գումարը, անջատում են։ Հենց հիմա գնալու ենք ՀԷՑ-ի ղեկավարության տուն, տեսնենք, ինչ կանի, եթե իր հոսանքն անջատեն»,-ասում են բնակիչները։ Բնակիչները մեկ ժամ ժամանակ են տվել տեղում աշխատողներին, հոսանքը չվերականգնելու դեպքում այլ քայլերի կդիմեն։
«Ամբողջ թաղամասը քիչ է քանդել են, նորմալ մասնագետ չկա, ուր են էդ կառույցի ղեկավարները, թող բարի լինեն գան», - մեզ հետ զրույցում ասացին բնակիչները։