00:00:00

Անհայտ կորած կամ գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին ևս 2 ամիս կտրվի 300-հազարական դրամ

12:40, 03 օգոստոս 2023 Հասարակություն

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023-ի բյուջեի նախագծում եւ 15,9 մլն դրամ հատկացրեց, որով 44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս (հուլիս-օգոստոս) կստանան 300-հազարական  դրամի սոցիալական աջակցությունը: 

Ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 10 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 2023 թվականի հուլիս և օգոստոս ամիսների համար, իսկ 1անհայտ կորածի ընտանիքին՝ 2020 թվականի դեմտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ամիսների համար:

Կպահանջվի 15.900.000 դրամ՝

1.10 x 2 x 300.000=6.000.000դրամ

1 x 33 x 300.000 = 9.900.000 դրամ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր