Այն ժողովուրդը, որը զրկված է մտածելու հնարավորությունից, կորցրել է իր ազգային ինքնագիտակցությունը և ինքնասիրությունը, այդ ժողովուրդը դատապարտված է պատմության թատերաբեմից հեռանալուն, կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։
«Մենք հայտնվել ենք մի այնպիսի փոսի առաջ, որ չենք էլ հասկանում, որ մեր քույր ու եղբայրներին պարզապես միջնադարյան ճիզվիտական օրենքներով մի թուրք լամուկ պարզապես ոչնչացնում է ու մենք անտարբեր նստած մտածում ենք մի անհեթեթ նախադասության շրջանակում՝ անհրապույր և դժգույն երկիր է Արցախը, մենք ինչ գործ ունենք Արցախի հետ։ Իսկ այնտեղ էլ իր նման մեկը, որը վառելիք չի կարողանում ապահովել մարզերից մայրաքաղաքին հաց ապահովելու համար, ավտոբուսներով խաղաղ երթ է կազմակերպում, այդքան վառելիք է փչացնում։ Այդ խաղաղությունն Ալիևից դու որտեղի՞ց ես տեսել, կոֆեման մարդ։ Ի՞նչ պրովակացիա եք ձեռնարկել այս ժողովրդին վերջնականապես ոչնչացնելու համար։ Ժողովուրդը պետք է արթնանա և հասկանա, որ իրեն վերածում են մի բիոզանգվածի, որն իր իրավունքներն այլևս պաշտպանել չի կարող։
Ժողովրդին կոչ եմ անում՝ մի հանդուրժեք, որ ճիճուները ղեկավարեն ձեզ, ձեր գլխում բանական ուղեղ է դրված, մտածեք և հասկացեք, սա այն վերջնագիծն է, որից անդին մենք ճանապարհ չունենք» , - ասաց Սերժ Սրապիոնյանը։