Վաղ առավոտից արցախցի մի խումբ երիտասարդներ և քաղաքացիներ փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքերն ու ելքերը:
Նրանք վանկարկում են՝ «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» և թույլ չեն տալիս, որ աշխատակիցները մտնեն շենք:
Ակցիան իրականացվում է ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի աղջկա` Վերա Խաչատրյանի գլխավորությամբ: