Ֆրանսիան արձագանքել է շրջափակված Արցախի ճգնաժամի վերաբերյալ ՀԱՕԿ նամակ-գրությանը։
Պատասխան նամակում Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն երախտագիտություն է հայտնում Հայաստանի համանուն կառույցին՝ Արցախում ձևավորված դրամատիկ իրավիճակի մասին տեղեկացնելու համար։
«Այս աղետի պայմաններում մենք չենք կարող անտարբեր մնալ խնդրի հանդեպ, հատկապես հիմնվելով մեր երկու երկրները միավորող պատմամշակութային կապերի վրա։ Հիրավի, մեր բարեկամությունը միավորել է մեր ազգերին դարեր շարունակ՝ նույն դիմադրության և հպարտության ոգով։ Ընթացիկ հակամարտությանը արագ լուծում տալու ակնկալիքով՝ Ֆրանսիայի կառավարությունը և իր դիվանագիտությունը գործադրում են բոլոր ջանքերը՝ այս ողբերգությանը վերջ դնելու նպատակով»,-նշված է պատասխան նամակում։