00:00:00

Բոյկոտ է պետք, բոյկոտ ու համահայկական հացադուլ․Նազենի Հովհաննիսյանը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին

18:50, 02 օգոստոս 2023 Հասարակություն

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված։

«Բոյկոտ է պետք, բոյկոտ ու համահայկական հացադուլ։ Գոնե մի օր մենք բելերս պիտի սովենք, մտածված հացադուլ հայտարարենք ու անենք ի վերջո, որ Հայաստանում եղող տուրիստը տեսնի փակ խանութները, սուպերմարկետներն ու բանկերը, քաղցած մնա ու հարց տա՝ ինչու, որ կանգնի ու լռի գոնե մի օր էդ երկիրը, որ սովամահ եղող հայրենակիցների մասին Հայաստանում ու աշխարհում իմանան։ Սա է լուծումը։ Լավ, եթե պետականորեն սա չի լինում մասնավորով ու համաժողովրդական հո կարելի՞ է անել»,-գրել է նա։

Հաղորդավարուհին նշել է նաև, որ հարցը ոչ միայն լուծում չի ստանում, այլ օրեցօր խորանում է։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր