00:00:00

Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակի» առաջին կարգի ահազանգը՝ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների դեմ ոտնձգությունների մասին

15:39, 02 օգոստոս 2023 Հասարակություն

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ), ինչպես նաև միության գործընկերներ՝ Բրյուսելում գործող լրագրողական երկու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների` «International Federation of Journalists»-ի և «European Federation of Journalists»-ի (IFJ, EFJ) հայտարարություններին, որոնք դատապարտել էին ՀՀ իշխանությունների, կառավարության աջակիցների կողմից Երևանում հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում ծավալված վիրավորանքների և ոտնձգությունների կազմակերպված արշավն՝ ընդդեմ Newday.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանի և Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» խթանում է համագործակցությունը և երկխոսությունը Եվրոպայի խորհրդի, ԵԽ 47 անդամ երկրների և գործընկեր ՀԿ-ների միջև մեդիա  ազատությանը վերաբերող հարցերի շուրջ: Միջազգային ՀԿ-ները և լրագրողների ասոցիացիան համապատասխան ազդանշաններ են տեղադրում հարթակում՝ իրենց իսկ ստուգմամբ: Նշված ազդանշանները փոխանցվում են շահագրգիռ անդամ պետություններին, որոնք կարող են զեկույցներ տեղադրել դրանց հետագա գործողությունների վերաբերյալ:

2015 թվականից ի վեր Պլատֆորմը նպաստում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների, լրատվամիջոցների անվտանգության, սպառնալիքների, խոսքի ազատությանը վերաբերող լուրջ մտահոգությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանը, տարածմանը, բարձրաձայնմանը:

Պլատֆորմը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդին ավելի համակարգված իրազեկել անդամ երկրներում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակի մասին և անհրաժեշտության դեպքում ժամանակին և համակարգված գործողություններ ձեռնարկել:

«Լրագրողների անվտանգության հարթակը» առաջին կարգի ահազանգ է հնչեցրել՝ այն վերնագրոլով՝  «Վարչապետի ասուլիսից հետո լրագրողներն առցանց ոտնձգությունների են ենթարկվում», և գրել.

«Հայաստանի լրագրողների միությունը (ՀԺՄ) դատապարտել է լրագրողների և նրանց հարազատների նկատմամբ ոտնձգությունները հուլիսի 25-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից հետո՝ Լեռնային Ղարաբաղում վերջին լարված իրադարձությունների վերաբերյալ։

Newday.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանին և Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում հասցեագրված են  կոպիտ վիրավորանքներ, մահվան և ֆիզիկական բռնության սպառնալիքներ։

Հուլիսի 26-ին հրապարակված հայտարարության մեջ Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտել է կառավարությանը մոտ կանգնած ակտիվիստների և որոշ պետական պաշտոնյաների կազմակերպված, նպատակային և լկտի հարձակումները: Հայաստանի լրագրողների միությունը ընդգծել է, որ ասուլիսում լրագրողները պրոֆեսիոնալ են վարվել, և լրագրողների նկատմամբ կազմակերպված հարձակումների հարցը փոխանցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

Առաջին կարգի ահազանգը հնչեցվում է արտակարգ և ծանր իրավիճակներում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների, դրանց հետևանքների վտանգը խիստ բարձր է.

(1 Level:  Covers the most severe and damaging violations of media freedom, including but not limited to murder, assassination or direct threat to the life of journalists or other media actors, or their family members, because of their journalistic work; physical assaults or any acts causing grievous injury to journalists or other media actors, or the use of violence to threaten their physical safety; impunity for any such violations; prolonged arbitrary detention or imprisonment of journalists because of their professional activities or their status as journalist; arbitrary closure of a media enterprise; and any other acts posing a grave threat or having a severe impact on media freedom, online or offline):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր