00:00:00

Ալիևը կարծում է, որ հայ-ադրբեջանական կարգավորումից հետո ադրբեջանցիները «իրավունք ունեն» վերադառնալ Հայաստան

13:59, 02 օգոստոս 2023 Աշխարհ

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն է ցանկանում և  տարածքային պահանջներ չունի այդ երկրի նկատմամբ. այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, սակայն, որ Հայաստանից «տեղահանված» ադրբեջանցիները, հայ-ադրբեջանական կարգավորումից հետո, վերադառնալու «իրավունք ունեն» :

«Իմ ուղերձը Հայաստանին հետևյալն է՝ մենք խաղաղություն ենք ուզում նրանց պետության հետ։ Մենք հայերի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, թեև մինչ պատերազմը Հայաստանում «հարյուր հազարավոր ադրբեջանցիներ» էին ապրում, որոնց նկատմամբ իրականացվել են «էթնիկական զտումներ» , «հիմնովին ոչնչացվել է նրանց մշակութային և կրոնական ժառանգությունը»: Սակայն մենք տարածքային պահանջներ չունենք։ Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանից «բռնի տեղահանված»  ադրբեջանցիները «իրավունք ունեն» վերադառնալ այնտեղ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները և հաստատեն դիվանագիտական հարաբերություններ», - ասել է Ալիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր