Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզի նահանգում առնվազն 2 մարդ է զոհվել ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին տեղեկանում է ТАСС-ից։
Ինքնաթիռն ընկել է նահանգի վարչական կենտրոն Քերեջ քաղաքից ոչ հեռու։ Ինքնաթիռում գտնվող 2 անձինք տեղում զոհվել են։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ըստ նախնական տեղեկատվության՝ կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։