Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ խոշորացված համայնքի Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները, բացելով տան դուռը, լոգասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 51-ամյա Ռուբեն Մ-ի դին:Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, նույն վաշտի ավագ պարեկ Կամո Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Նվեր Գրիգորյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն: