Հանրապետության տարածքում` հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5, 31-ին ողջ հանրապետությունում՝ 2-4 աստիճանով, օգոստոսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+16, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+25,
Լոռիում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +20+23,
Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+34,
Արարատում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +25+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +20+22,
Արցախում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +25+29։