00:00:00

Սոչիում փոթորկի ժամանակ ծովի ալիքը երեխային քշել-տարել է

13:26, 29 հուլիս 2023 Աշխարհ

Սոչիի լողափերից մեկում երեխային ալիքը տապալել է ու քշել ծովը։ Նրան օգնության են շտապել փրկարարներն ու ականատեսները։ Այս մասին հայտնում է PE Sochi Telegram ալիքը։

Երեխան փոթորկի ժամանակ եղել է Sirius-ի լողափում։ Ինչ-որ պահի հսկայական ալիքը ափ է դուրս եկել և տապալել դեռահասին։ Ալիքը նրան ծովն է նետել: Ըստ ականատեսների՝ տղային հաջողվել է կառչել ինչ-որ բանից սպասել օգնության։

Փրկարարական գործողությունը հաջող է անցել։ Փրկարարների և հանգստացողների համակարգված աշխատանքի շնորհիվ՝ դեռահասին հաջողվել է դուրս գալ ջրից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր