Snoop Dogg-ի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:
Ինչպես տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության և այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը:
Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում։ Այս մասին երգիչը հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում։ Snoop Dogg-ը, տեսանյութում խոսելով հայ ժողովրդի հյուրընկալության մասին, նշել է. «Չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ»։
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Հրազդան» մարզադաշտում։