00:00:00

ՄԻՊ աշխատակազմը դիվանագետների հետ այցելել է Լաչինի սկզբնամաս. իրականացվել է սահմանի մշտադիտարկում

18:40, 28 հուլիս 2023 Հասարակություն

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին, այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի օր է հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն անշարժ կանգնած են։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Նրանց ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու Միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանը։

Նրանք շրջել են տեղանքում, հեռվից իրականացրել սահմանի մշտադիտարկում։

Իրավիճակի վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ընդհանուր տեղեկություններ են տրամադրել Արտաքին գործերի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալներն ու ՄԻՊ աշխատակազմը։

Աննա Կարապետյանը ներկայացրել է խնդրի շուրջ Պաշտպանի կողմից իրականացվող շարունակական փաստահավաք աշխատանքները։

Բացի այդ, ՄԻՊ ներկայացուցիչը նշել է, որ ստացված տեղեկատվությունը պարբերաբար փոխանցվում է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին՝ կոչ անելով անհրաժեշտ ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր